Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք

Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին մեկ օրում թեստավորվել է 248 մարդ, նրանցից 57-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժում է ստանում 127 կովիդ վարակակիր, նրանցից 18-ի վիճակը ծանր է:

Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 1 716 դեպք, ապաքինվել է 621 մարդ, մահացել՝ 13 պացիենտ: