Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 56 նոր դեպք, մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ
Անցած օր ու գիշերվա ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 519 մարդ, այստեղից «կովիդ 19» է հաստատվել 56 մարդու մոտ: Բռնազավթված Աբխազիայի վեց կովիդ կլինիկաներում ընդհանուր առմամբ բուժվում է 259 պացիենտ, նրանցից 42-ի վիճակը ծանր է:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ, 1937 թվականին ծնված տղամարդ: Բռնազավթված Աբխազիայում ընդհանուր առմամբ մահացել է 168 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, բռնազավթված Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 411 դեպք, ապաքինվել է 9 782 մարդ: