Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 56 նոր դեպք: Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին 24 ժամում թեստավորվել է 173 անձ, նրանցից 56-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Այսօրվա տվյալներով, Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժում է ստանում 99 վարակակիր, նրանցից 6-ի վիճակը ծանր է:
Համավարակի մեկնարկից մինչ օրս բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է վարակման 995 դեպք, այդ թվում ապաքինվել է 285 պացիենտ, մահացել՝ 7-ը: