Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ
Անցած օր ու գիշերվա ընթացքում, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 271 մարդ, նրանցից 55-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Բռնազավթված շրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 161 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 26-ի վիճակը ծանր է:
Վերջին 24 ժամում Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է երկու կովիդ վարակված պացիենտ: Ընդհանուր առմամբ, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 187 պացիենտ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 11 988 դեպք, ապաքինվել է 11 307 պացիենտ: