Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 54 նոր դեպք, մահացել է վեց կովիդ վարակված պացիենտ
Անցած օր ու գիշերվա ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 543 մարդ, այստեղից «կովիդ 19» է հաստատվել 54 մարդու մոտ:
Բռնազավթված Աբխազիայի վեց կովիդ կլինիկաներում ընդհանուր առմամբ բուժվում է 248 պացիենտ, նրանցից 34-ի վիճակը ծանր է:
Վերջին 24 ժամում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է վեց պացիենտ: Երկու վարակված մահացել է Գուդաութայի շրջանային հիվանդանոցում, մեկը Սոխումիի ինֆեկցիոն հիվանդանոցում, երեքը Ռուսաստանի ռազմական բջջային հոսպիտալում:
Համավարակի տարածումից առ այսօր, բռնազավթված Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 355 դեպք, մահացել է 167 պացիենտ, ապաքինվել է 9 467 մարդ: