Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 54 նոր դեպք, մահացել է մեկ պացիենտ
Անցած օր ու գիշերվա ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 410 մարդ, այստեղից վարակը ախտորոշվել է 54 մարդու մոտ:
Բռնազավթված Աբխազիայի վեց կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 212 կորոնավարակակիր, նրանցից 27-ի վիճակը ծանր է: Սոխումիի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է 84 ամյա կովիդ վարակված տղամարդ:
Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 11 738 դեպք: Մահացել է 180 պացիենտ, ապաքինվել՝ 10 334 մարդ: