Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 402 մարդ, այստեղից «կովիդ 19» է հաստատվել 51 մարդու մոտ: Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:

Տարածված տեղեկությամբ, այս պահին բռնազավթված Աբխազիայի վեց կովիդ կլինիկաներում բուժվում է 254 պացիենտ, նրանցից 30-ի վիճակը ծանր է: Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է երկու կովիդ վարակված պացիենտ: Ընդհանուր առմամբ բռնազավթված տարածաշրջանում վարակից մահացել է 172 պացիենտ:

Բռնազավթված Աբխազիայում համավարակի տարածումից առ այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 520 դեպք, ապաքինվել է 9 820 մարդ: