Բռնազավթված Աբխազիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք:
Տեղի մամուլի փոխանցմամբ, թեստավորվել է 236 մարդ, որոնցից 5-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Նրանց փոխանցմամբ, բոլոր հինգի դեպքում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Օկուպացված Աբխազիայի տարածքում արձանագրված է կորոնավիրուսի 44 դեպք: Նրանցից 37-ն արդեն ապաքինվել է: Վարակի հետևանքով զոհվել է մեկ պացիենտ, 95-ամյա կին: