Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 46 նոր դեպք:
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 24 ժամում թեստավորվել է 160 մարդ:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժում է ստանում 117 վարակակիր: Այստեղից 14-ի վիճակը ծանր է:
Համավարակի մեկնարկից մինչ օրս բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է վարակման 1332 դեպք, այստեղից ապաքինվել է 400 պացիենտ, մահացել է ութ մարդ: