Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք: Աբխազական լրատվամիջոցների տեղեկությամբ, անցած օրվա ընթացքում թեստավորվել է 155 մարդ, նրանցից 39-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Բռնազավթված Աբխազիայի երեք կովիդ-կենտրոններում ընդհանուր առմամբ բուժում է ստանում 139 վարակակիր պացիենտ, նրանցից 35-ի վիճակը ծանր է: Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է 1947 թվականին ծնված կովիդ վարակված պացիենտ:
Ընդհանուր առմամբ Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 213 դեպք, մահացել է 65 մարդ, ապաքինվել է 3 488 պացիենտ: