Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 273 մարդ, այստեղից վարակը հաստատվել է 38 անձի մոտ:
Ներկայումս Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժվում է 55 կովիդ վարակակիր, որից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 610 դեպք: Այստեղից ապաքինվել է 165 պացիենտ, մահացել է վեց մարդ: