Անցած օր ու գիշերվա ընթացքում, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 238 մարդ, նրանցից 34-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, բռնազավթված Աբխազիայի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 149 կորոնավարակակիր պացիենտ: Նրանցից 25-ի վիճակը ծանր է: Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ պացիենտ: Ընդհանուր առմամբ, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 187 պացիենտ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 12 059 դեպք, ապաքինվել է 11 765 պացիենտ: