Անցած օր ու գիշերվա ընթացքում բռնթազավթված Աբխազիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 175 մարդ: Այստեղից «կովիդ 19»-ը ախտորոշվել է 23 մարդու մոտ: Տեղեկատվությունը տարածում է Աբխազական մամուլը:
Նրանց հաղորդմամբ, հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 52 վարակակիր պացիենտ: Նրանցից ութի վիճակը ծանր է: Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ:
Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում մահացել է 203 վարակված: Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 931 դեպք, ապաքինվել է 12 390 կովիդ վարակված պացիենտ: