Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում բռնթազավթված Աբխազիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 193 մարդ: Այստեղից «կովիդ 19»-ը ախտորոշվել է 20 մարդու մոտ: Վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 108 վարակակիր պացիենտ: Այստեղից ծանր է 18-ի վիճակը:

Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 700 դեպք, մահացել է 195 և ապաքինվել՝ 12 017 վարակակիր: