Աբխազական լրատվամիջոցների փոխանցմամբ, վերջին օր ու գիշերվա ընթացքում, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 205 մարդ, նրանցից 19-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Բռնազավթված տարածաշրջանի հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 79 վարակակիր, որոնցից 11-ի վիճակը ծանր է:
Համավարակի ընթացքում, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 274 դեպք, մահացել է 209 մարդ, ապաքինվել է 12 610 պացիենտ: