Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, մահացել է մեկ պացիենտ
Աբխազական լրատվամիջոցների տեղեկությամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում բռնթազավթված Աբխազիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 160 մարդ, այստեղից վարակը հաստատվել է 17 մարդու մոտ:
Հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 40 վարակակիր պացիենտ: Նրանցից իննը վարակվածի վիճակը ծանր է:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է 68-ամյա կովիդ վարակված պացիենտ: Կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 204 վարակված:
Համավարակի տարածումից առ այսօր, բռնազավթված Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 041 դեպք, ապաքինվել է 12 507 կովիդ վարակված պացիենտ: