Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ:
Աբխազական լրատվամիջոցների հաղորդմամբ, վերջին օր ու գիշերվա ընթացքում բռնազավթված Աբխազիայում թեստավորվել է 181 անձ, այստեղից «կովիդ 19»-ը ախտորոշվել է 15 մարդու մոտ: Բռնազավթված Աբխազիայի 5 կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 43 պացիենտ, նրանցից 8-ի վիճակը ծանր է:
Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ, 82-ամյա տղամարդ:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային վարակից բռնազավթված Աբխազիայում մահացել է 205 պացիենտ:
Համավարակի ընթացքում բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 087 դեպք, ապաքինվել՝ 12 539 պացիենտ: