Աբխազական լրատվամիջոցների փոխանցմամբ, վերջին օր ու գիշերվա ընթացքում, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի թեստ է հանձնել 141 մարդ, նրանցից 12-ի մոտ ախտորոշվել է «կովիդ 19»: Բռնազավթված տարածաշրջանի հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 77 վարակակիր, որոնցից 10-ի վիճակը ծանր է:
Համավարակի ընթացքում, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 312 դեպք, մահացել է 211 մարդ, ապաքինվել է 12 801 պացիենտ: