Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 529 մարդ, այստեղից կորոնավիրուս է հաստատվել 114-ի մոտ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Բռնազավթված Աբխազիայում գործող վեց կովիդ կլինիկաներում ընդհանուր առմամբ բուժվում է 257 պացիենտ, որից 43-ը ծանր վիճակում է:

Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է երկու կովիդ վարակված պացիենտ: Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 107 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է վարակման 8 350 դեպք, ապաքինվել է 6 686 մարդ: