Անցած օր ու գիշերվա ընթացքում, Բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 451 մարդ, այստեղից «կովիդ 19» է հաստատվել 112-ի մոտ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, վեց կովիդ կլինիկաներում ընդհանուր առմամբ բուժվում է 272 պացիենտ, նրանցից 35-ի վիճակը ծանր է: Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ: 1953 թվականին ծնված տղամարդ: Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 157 մարդ:
Համավարակի տարածումից առ այսօր, Բռնազավթված Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 096 դեպք, ապաքինվել է 8 943 մարդ: