Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, մահացել է մեկ մարդ
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 108 նոր դեպք, մահացել է մեկ մարդ

Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության հաղորդմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսի վրա թեստավորվել է 290 մարդ, նրանցից 103-ի մոտ ախտորոշվել է «կովիդ 19»:

Գուդաութայի շրջանային հիվանդանոցում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 110 վարակակիր, այստեղից 18-ի վիճակը ծանր է:

Հոկտեմբերի 5-ին Գուդաութայի շրջանային հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել էր 1947 թվականին ծնված տղամարդ: Նա կլինիկայում բուժվում էր սեպտեմբերի 29-ից:

Բռնազավթված Աբխազիայում ընդհանուր արձանագրված է կորոնավիրուսի 1976 դեպք, ապաքինվել է 668 վարակակիր, մահացել՝ 16-ը: