Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 101 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 560 մարդ, այստեղից կորոնավիրուս է հաստատվել 101-ի մոտ:
Բռնազավթված Աբխազիայում գործող հինգ կովիդ կլինիկաներին ավելացել է ևս մեկը, Տղվարչելիում: Ընդհանուր առմամբ կովիդ կենտրոններում բուժվում է 281 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Սոխումիի, Տղվարչելիի և Գալիի հիվանդանոցներում մահացել է երեք պացիենտ: Սոխումիի հիվանդանոցում մահացել է 77 ամյա տղամարդ, Տղվարչելիում 1968 թվականին ծնված կին, իսկ Գալիում 1924 թվականին ծնված տղամարդ:
Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 105 պացիենտ, ապաքինվել է 6 508 մարդ:
Համավարակի տարածումից առ այսօր, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է վարակման 8 236 դեպք: