Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեի ընտանիքում են գտնվում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները
Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեի ընտանիքում են գտնվում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները

Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղում, բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեի ընտանիքում են գտնվում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

Ինչպես հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, առաքելության ներկայացուցիչները Գախելաձեի ընտանիքի անդամներից լսել են նրանց հայտնի տեղեկությունը:

Բացի այդ, ընտանիքի հետ կապ են հաստատել նաև կարմիր խաչի ներկայացուցիչները:

Զազա Գախելաձեին ռուս բռնազավթիչները ձերբակալել են երեկ, Սխվիլոյի ամրոցի մոտ: Նա վիրավոր է և գտնվում է Ախալգորիի հիվանդանոցում:

Դեպքի կապակցությամբ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հատուկ հայտարարություն: Արտաքին գործերի նախարարությունը միջադեպը գնահատում է որպես ռուսական բռնազավթիչ ուժերի հերթական սադրանք և կտրականապես պահանջում է, որ Զազա Գախելաձեին անհապաղ փոխանցեն վրացական կողմին :