Զազա Գախելաձեն կվերադառնա իր ընտանիք, բռնազավթումը շուտով կավարտվի, բռնազավթումը ժամանակավոր է. Կախա Կուճավա

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան, արձագանքում է բռնազավթիչների կողմից ապօրինի ձերբակալված Զազա գախելաձեի ազատմանը:

«Մեկ տարուց ավել ապօրինի բանտարկությունից հետո, Զազա Գախելաձեն վերադարձել է իր ընտանիք: Վրաստանի ռազմավարական գործընկերների հետևողական աջակցությամբ բռնազավթումը շուտով կավարտվի: Օկուպացիան ժամանակավոր է»,- Թվիթերում գրել է Կուճավան:

Զազա Գախելաձեն ազատվել է այսօր:

Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ, Զազա Գախելաձեն բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալվել էր 2020 թվականի հուլիսի 11-ին ՝ Սխվիլոյի ամրոցի տարածքում, որի ժամանակ նա վիրավորվել էր ոտքից:

Փաստացի իշխանությունները Զազա Գախելաձեին, այսպես կոչված սահմանը խախտելուց բացի, մեղադրում էր նաև զինծառայողի կյանքը խլելու փորձի մեջ: Ընթացիկ տարվա փետրվարի 5-ին, բռնազավթված Ցխինվալիի այսպես կոչված դատարանը Զազա Գախելաձեին դատապարտեց 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման: