Բռնազավթիչ ռեժիմը ձերբակալված բժիշկի դեմ հարուցել է քրեական գործ
Բռնազավթիչ ռեժիմը ձերբակալված բժիշկի դեմ հարուցել է քրեական գործ

Վրաստանի քաղաքացի, Թբիլիսիի բնակիչ Վաժա Գափրինդաշվիլին այս պահին կրկին գտնվում է, Ցխինվալի ժամանակավոր մեկուսարանում: Հաղորդվում է, որ նա մի քանի օր առաջ ձերբակալվել է բռնազավթված Օրճոսանի գյուղի շրջակայքում: Դե ֆակտո ռեժիմը բժիշկի դեմ հարուցել է քրեական գործ:

Պետական ​​անվտանգության ծառայությունը հաստատել է Վրաստանի քաղաքացու կալանավորման փաստը:

Դրա հետ մեկտեղ, կենտրոնական իշխանություններին դեռևս չեն փոխանցել մինչ այդ առևանգած Վրաստանի երեք քաղաքացուն: Ռուս զինվորականների կողմից ձերբակալված ՝ Զուրաբ Խուտիաշվիլիին, Ռամազ Զադիշվիլիին և Դավիթ Միշելաշվիլիին, բռնազավթված Ախալգորիի այսպես կոչված դատարանը, այսպես կոչված սահմանը անօրեն հատելու համար սահմանել է վարչական տուգանք: Ձերբակալվածների ընտանիքները արդեն վճարել են տուգանքը  2000 ռուսական ռուբլի, սակայն նրանք դեռ չեն ազատվել:

Ռուսական զինված ուժերի ներկայացուցիչները երեք օր առաջ ձերբակալել են երկու հովիվների՝ Կասպիի շրջանից, իսկ մեկին Գրեմիսխևիից: