Ռուսաստանը շարունակում է ագրեսիան, նրանք չեն կրակում և պատերազմ չկա, սակայն իրականում կա ահաբեկում. Ջորջ Քենթ
Ռուսաստանը շարունակում է ագրեսիան, նրանք չեն կրակում և պատերազմ չկա, սակայն իրականում կա ահաբեկում. Ջորջ Քենթ

Ռուսաստանը շարունակում է իր սողացող օկուպացիան և նրանք պնդում են, որ օսեր են և աբխազներ, բայց երբ շփման գիծ ես գնում, պարզ է դառնում, որ նրանք ռուսներ են: Երբ նայես Ճոգրիթիից, ռուսները նայում են քեզ, – այս մասին ԱՄՆ-ի սենատում հայտարարել է սենատոր Ջորջ Քենթը, որտեղ քննարկվում էր Վրաստանի հարցը:

Հանդիպմանը սենատորը խոսեց ռուսական օկուպացիայի և կիբերհարձակումների մասին:

«Վերջին երկու տարվա ընթացքում մի քանի միջադեպեր են տեղի ունեցել, երբ նրանք տեղադրում էին ցանկապատեր և փշալարեր ոչ միայն այս համաձայնեցված տարածքների` Օսեթիայի և Աբխազիայի վարչական սահմանի երկայնքով, այլև այս գծից այնկողմ: Վրաստանն ունի բոլոր իրավունքները ներկայացնելու պահանջ, քանի որ Ռուսաստանը լիարժեք պարտավորություն է ստանձնել ապահովել լիարժեք մարդասիրական հասանելիությունը, ինչը չի կատարում: Նրանք նաև խոստացան իրենց ռազմական ուժերը հետ կանչել նախապատերազմյան դիրքեր, և նրանք դա չարեցին: Վրացիները կալանավորված են և գտնվում են բանտում: Այդ պատճառով մենք ունենք Ժնևի բանակցությունների գործընթացը, որտեղ մենք քննարկում ենք այս հարցերը: Հաջորդ փուլը տեղի կունենա այս շաբաթ: Այսպիսով, Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան: Նրանք չեն կրակում, և պատերազմ չկա, բայց ահաբեկում են: Կիբերհարձակումները նույնպես շարունակվում են: Հարձակումներից մեկը 2019 թվականի հոկտեմբերին էր: Մենք հարձակումը վերագրեցինք ռուսական ռազմական հետախուզությանը ՝ «Գրուին»: Վնասվել է 15 հազար կայք:

Ռուսները կիբերհարձակումներ են իրականացնում Վրաստանի դեմ 2006 թվականից և դա շարունակվում է մինչ օրս: Ռուսական հարձակումը կիբեր տարածքում է, ինչպես նաև տնտեսական ճնշումը, ապատեղեկատվական պատերազմը և Վրաստանի տարածքի 20%-ի բռնազավթումը», – հայտարարել է Ջորջ Քենթը: