Մենք դատապարտում ենք Վրաստանի տարածքների օկուպացիան, Վրաստանը մնում է ԱՄՆ-ի կարևորագույն ռազմավարական գործընկերը Կովկասում և Սև ծովի տարածաշրջանում. Ջորջ Քենթ
Մենք դատապարտում ենք Վրաստանի տարածքների օկուպացիան, Վրաստանը մնում է ԱՄՆ-ի կարևորագույն ռազմավարական գործընկերը Կովկասում և Սև ծովի տարածաշրջանում. Ջորջ Քենթ

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ, Ջորջ Քենթի հայտարարությամբ, ԱՄՆ-ն այս տարիների ընթացքում Վրաստանին օգնում է ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական զարգացումը առաջ տանելու գործում, ինչպես նաև Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվելու հարցում:

«2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմից հետո, Վրաստանը կարողացավ մեր օգնությամբ վերականգնել իր պաշտպանական կարողությունները, որպեսզի դիմադրի Ռուսաստանի շարունակական ագրեսիային: Ռուսաստանն օգտագործում է 20 տոկոսի օկուպացիան, տնտեսական լծակները, կիբերհարձակումները և ապատեղեկատվությունը տարաձայնություններ և անվստահություն սերմանելու համար: Այս կերպ Ռուսաստանը փորձում է ստիպել Վրաստանին հրաժարվել իր եվրատլանտյան նկրտումներից: ԱՄՆ-ն օգտագործում է դիվանագիտական ​​ներգրավվածությունը, աջակցություն և ուժեղ հասարակական ուղերձներ Ռուսաստանի վնասակար գործողություններին հակազդելու, դրական փոփոխությունների հեռանկարը ամրապնդելու համար», – հայտարարել է Ջորջ Քենթը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը դատապարտում է Վրաստանի տարածքների օկուպացիան և աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ՝ նրա միջազգայնորեն ճանաչցված սահմաններում:

«Մենք դատապարտում ենք Վրաստանի տարածքների, Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան և աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Վրաստանը շարունակում է մնալ ԱՄՆ-ի կարևոր ռազմավարական գործընկերը Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում: Վրաստանը ՆԱՏՕ-ի ուժեղ գործընկերն է: ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վարստանի ընտրությանը, ՆԱՏՕ-ի անդամ դառնալու և եվրատլանտյան հանրությանը մերձենալու գործում:

Վրաստանի արևմտյան կողմնորոշումն ամրապնդելու ջանքերը հատկապես զգալի են անցյալ տարվանից, երբ Լեռնային Ղարաբաղում սկսվեցին ծանր մարտեր և ռուսական զորքերը որպես խաղաղապահներ ուղարկվեցին տարածաշրջան: Սա նշանակում է, որ Ռուսաստանը զորքեր ունի Հարավային Կովկասի երեք պետություններում: Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում: Վրաստանը վախենում է, որ արդյունքում կկտրվի մրցակցային ենթակառուցվածքներից և զարգացման այլ ծրագրերից:

Մենք ուսումնասիրում ենք ճանապարհներ, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները օգնել ամրապնդել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջև, որպեսզի պահպանվեն նրանց ինքնիշխանությունն ու գործողությունների ազատությունը», – հայտարարել է Ջորջ Քենթը: