Բրիտանիայում, վերջին մեկ օրում, կորոնավիրուսից զոհվել է 586 մարդ: Բրիտանիայի առողջապահության քարտուղար Մեթ Հենքոքի հայտարարությամբ, երկրում կորոնավիրուսից արդեն զոհվել է 21 678 մարդ:
Հատկանշական է, որ տվյալները ներառում են միայն հիվանդանոցներում մահացածներին:
Մեթ Հենքոքը ասում է, որ Հարության տոնից հետո, ծերանոցներում կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 4343 մարդ:
Բրիտանիայի առողջապահության քարտուղարի հայտարարությամբ, ապրիլի 29-ից կառավարությունն ամեն օր հրապարակում է տվյալներ հիվանդանոցներից դուրս զոհված մարդկանց մասին: