Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,5 միլիոնը
Վերջին 24 ժամում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1091 մարդ: Գրանցվել է 37 923 նոր դեպք: Համապատասխան տվյալները հրապարակում է երկրի առողջապահության նախարարությունը:
Բրազիլիայում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 577 000 դեպք: Մահացածների ընդհանուր թիվը 64 265 է:
Բրազիլիան վարակման և զոհերի թվով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: