Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 100 հազարը
Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 100 հազարը: Այստեղից առաջին 50 հազար մահացու դեպքը գրանցվել է երեք ամսում, իսկ վերջին 50 հազար մահը գրանցվել է վերջին 50 օրում:
Բրազիլիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը գերազանցել են երեք միլիոնը:
Աշխարհի մասշտաբով «կովիդ 19»-ով վարակման տվյալներով, Բրազիլիան ԱՄՆ-ից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: