Բրազիլիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 5000-ը: Երկրի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին մեկ օրում Բրազիլիայում կորոնավիրուսից զոհվել է 474 մարդ:
Այսպիսով, երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 5017-ի: Այս տվյալներով Բրազիլիան առաջ է անցել Չինաստանից, որտեղ տեղի էր ունեցել համավարակի պայթյունը:
Բրազիլիան Լատինական Ամերիկայի երկրներից տուժել է ամենաշատը: Երկրում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 73 000 մարդու մոտ, ապաքինվել է ավելի քան 32 000-ը: