Բրազիլիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 80 000-ի: Բրազիլիան մնում է Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, երկրի մասշտաբով կորոնավիրուսից զոհվել է 5541 մարդ: Վարակից ապաքինվել է 34 132 անձ:
Բրազիլիայի բնակչությունը քննադատում է նախագահ Ժայիր Բոլսոնարոյի մոտեցումը, ով համավարակը որակել է «հիստերիա» և չի պատրաստվում խստացնել անվտանգության միջոցները: