Բոճորոշվիլիի կլինիկա տեղափոխած վեց նոր հիվանդից երեքը փոքրահասակ երեխաներ են
Բոճորիշվիլիի անվան կլինիկա տեղափոխած 6 նոր հիվանդից հինգը Բոլնիսից է, իսկ մեկը տեղափոխվել է կարանտինային տարածքից,- այս մասին հայտարարել է հիվանդանոցի հոգաբարձական խորհրդի նախագահ, Մակա Սոլողաշվիլին:
Ինչպես նա նշել է նոր հիվանդների վիճակը միջին ծանրության է:
«Բոճորիշվիլիի հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքում գտնվում է 65 հիվանդ, այստեղից «կովիդ 19» հաստատված է 56 մարդու մոտ: 56-ից 10-ը մինչև 18 տարեկան անձիք են: Այսօր հիվանդանոց է տեղափոխվել 6 հիվանդ, հինգը Բոլնիսիից, իսկ մեկը կարանտինային տարածքից: Նրանցից երեքը փոքրահասակ երեխաներ են, որոնց առողջական վիճակը միջին ծանրության է: Բացի այդ երկու դեռահաս առողջացել է»,- ասել է Մակա Սոլողաշվիլին: