Բոճորիշվիլիի անվան կլինիկայում ունենք նոր հիվանդ, ինչպես գիտեմ, նրան տեղափոխել են Ցխինվալից, նրա վիճակը հետևելի է. Մակա Սոլողաշվիլի
Բոճորիշվիլիի կլինիկայի հոգաբարձական խորհրդի նախագահ, Մակա Սոլողաշվիլիի հայտարարությամբ, իրենց կլինիկայում գտնվում է մեկ հիվանդ, որին տեղափոխել են բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանից:
Ինչպես ասել է Մակա Սոլողաշվիլին, հիվանդի առողջական վիճակը հետևելի է:
«Բոճորիշվիլիի անվան կլինիկայի մեկուսացված բաժանմունքում բուժվում է 55 հիվանդ: Այստեղից 45-ի մոտ հաստատվել է կովիդ 19: Մինչև 18 տարեկան ունենք յոթ հիվանդ:
Կլինիկայում ունենք հինգ առողջացած, երեք մեծահասակ և երկու դեռահաս: ՈՒնենք նաև մեկ նոր հիվանդ, որին տեղափոխել են Մցխեթայի հիվանդանոցից: Նա բուժվում էր Մցխեթայի հիվանդանոցում: Ինչպես գիտենք, նրան տեղափոխել են բռնազավթված Ցխինվալից: Նա 60 տարեկան է: Այս պահին բժիշկները հետազոտում են նրան: Հետևելի է նաև չորս այլ հիվանդի վիճակը: Մյուս հիվանդների վիճակը կայուն է»,- ասել է Մակա Սոլողաշվիլին: