Բոճորիշվիլիի անվան կլինիկայից այսօր դուրս է գրվելու մեկ առողջացած մարդ
Բոճորիշվիլիի անվան կլինիկայից այսօր դուրս է գրվելու մեկ առողջացած մարդ: Այս մասին հայտարարել է կլինիկայի բժշկական տնօրեն Կախա Իշխնելին:
Նրա խոսքով, կլինիկայում կորոնավիրուսով վարակված նոր հիվանդներ չկան:
Ըստ Իշխնելիի, երեք հիվանդի վիճակը միջին ծանրության է:
«Մեր կլինիկայի կովիդ տարածքում գտնվում է 46 հիվանդ, որոնցից 11-ը անչափահասներ են: Բարեբախտաբար, նոր դեպքեր չունենք: Երեք հիվանդի վիճակը միջին ծանրության է: ևս մեկ լավ լուր, վերակենդանացման բաժնում նույնպես հիվանդներ չունենք: Անչափահասների առողջական վիճակը նույնպես բավարար է և սպասում ենք նրանց շուտափույթ ապահքինվելուն: Այսօր կլինիկայից դուրս ենք գրելու մեկ հիվանդի, ով դուրս գրվելուց հետո պետք է լինի ինքնամեկուսացման մեջ»,- ասել է Իշխնելին:
Բացի այդ, նրա խոսքով այսօր ծրագրվում է հետազոտել հինգ հիվանդի: