Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Նոր կորոնավիրուսով վարակված վարչապետին հիվանդանոց էին տեղափոխել նրա ինքնազգացողությունը վատանալուց հետո: Մինչ այդ, նա բուժում էր անցնում նստավայրում, մեկուսացված պայմաններում:
Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է պետական քարտուղար Դոմինիկ Ռաաբը: