Բոլոր պացիենտները, ով ունի հոսպիտալացման անհրաժեշտություն, տեղավորվում են հիվանդանոցներում, ունենք բավարար մահճակալներ. Մարինա Էնդելաձե
Բոլոր պացիենտները, ով ունի հոսպիտալացման անհրաժեշտություն, տեղավորվում են հիվանդանոցներում, ունենք բավարար մահճակալներ. Մարինա Էնդելաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, ինքը նման դեպքի մասին չի լսել, որ մարդիկ զանգահարել են շտապօգնության ծառայություն և շտապ օգնությունը չի գնացել կամ հիվանդին չի տեղափոխել համապատասխան հաստատություն:

Էնդելաձեն ասում է, որ բոլորը, ովքեր ունեն հոսպիտալացման կարիք, տեղափոխվում են հիվանդանոցներ:

Մարինա Էնդելաձեի խոսքով, մահճակալների քանակը բավարար է:

«Ես նման դեպքի մասին չեմ լսել: Կարծում եմ, մինչ այժմ բոլոր հիվանդները գոհ են, այն հիվանդները, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, տեղավորվում են հիվանդանոցում: Ես անձամբ չգիտեմ նման դեպք: Բավականաչափ մահճակալներ կան նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասել է Էնդելաձեն: