Բոլնիսի մունիցիպալիտետի փոխանցմամբ, այսօր երեկոյան ստացված լաբորատոր հետազոտությունների համաձայն Գետա գյուղի մեկ բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նշված անձին վարակակիր մերձավորի հետ տեղափոխել էին կլինիկա և հենց կլինիկայում են նրանից վերցրել կենսաբանական նմուշ:
Այս պահի դրությամբ Գետա գյուղի շփումների շրջանակից կա հաստատված 18 դեպք: Այս գյուղում մայսիսի 15-ից գործում է խիստ կարանտինային ռեժիմ:
Համաճարակաբանները շարունակում են հաստատված դեպքերի հետ շփում ունեցողների հետազոտումը և այսօր լաբորատորիա է ուղարկվել հինգ անձի փորձանմուշ:
Վաղը նախատեսվում է ուսումնասիրել Մուշևանի գյուղի հաստատված դեպքերի հետ շփում ունեցողների հետազոտումը:
Այս պահի դրությամբ մունիցիպալիտետում կա հաստատված 150 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 59-ի, իսկ մահացել երեք հոգի:
Ինքնամեկուսացվել է 85, իսկ կարանտինային գոտում է գտնվում 69 անձ: