Բոլնիսիում կորոնավիրուս է հաստատվել մեկ անձի մոտ, իսկ ապաքինվել 11-ը
Այսօր առավոտյան ստացված լաբորատոր ուսումնասիրության արդյունքների համաձայն կորոնավիրուս է հաստատվել Բոլնիսի մեկ անձի մոտ: 82-ամյա տղամարդը գտնվում է Բոլնիսիի Կենտրոնական կլինիկայի «Տենդի կենտրոնում» և հենց այնտեղից էլ նրանից վերցվել է կենսաբանական նմուշ:
Այս պահի տեղեկությամբ վարակի աղբյուրը դեռ բացահայտված չէ, կա մի քանի տարբերակ, որի շուրջ աշխատում են վարակաբանները:
Իսկ «Տենդի կենտրոնում» գտնվող երեք պացիենտի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Բոլնիսիից ուղարկվել էր 12 անձի փորձանմուշ:
Այսօրվա դրությամբ Բոլնիսիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 108-ի: Աճել է նաև ապաքինվածների թիվը: 108 հաստատված դեպքից 11-ն առողջացած է, իսկ երեքը՝ մահացած:
Բոլնիսիում ինքնամեկուսացվել է 252, իսկ կարանտինում է գտնվում 99 մարդ: