Բոլնիսիում կորոնավիրուս է հաստատվել ևս երկու մարդու մոտ
Բոլնիսիում կորոնավիրուս է հաստատվել ևս երկու մարդու մոտ

Բոլնիսիի մունիցիպալիտետում կորոնավիրուս է հաստատվել ևս երկու մարդու մոտ:

Այսօր առավոտյան ստացած լաբորատոր պատասխանների արդյունքներով, կորոնավիրուս է հաստատվել երկու անձի մոտ: Հաստատված դեպքերը Մուշևան գյուղից են, որտեղ ապրիլի 25-ից հետո գործում են խիստ կարանտինային պայմաններ:

Գյուղում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 38-ի:

Իսկ երեկ լաբորատորիայից ստացած պատասխանների համաձայն, Մուշևան գյուղում կորոնավիրուս էր հաստատվել 7 անձի, իսկ Գետայում 8 անձի մոտ:

Այսօր առավոտյան Գետա գյուղում խստացվել են անվտանգության նորմերը: Գյուղի մուտքի մոտ տեղադրվել է հսկիչ անցակետ: Մուտքն ու ելքը խստիվ արգելվում է:

Այս պահի դրությամբ Բոլնիսիի մունիցիպալիտետում գրանցված է կորոնավիրուսով վարակման 139 դեպք: Այստեղից 49 մարդ բուժվել է, իսկ երեքը մահացել: