Բոլնիսիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 118-ի:
Բոլնիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ այսօրվա հաստատված դեպքերից տասը Բոլնիսիից է: Հայտնի է նրանց վարակի աղբյուրը: Նրանք մինչ այժմ հայտնաբերված դեպքերի շփումների շրջանակից են:
«Վեցը Մուշավանիից է, երեքը՝ Գետա գյուղից, իսկ մեկը՝ Սավանեթի գյուղի կլաստերից:
Բոլնիսի շրջանի գյուղերում երեկ ամբողջ օրվա ընթացքում շփում ունեցողներից վերցնում էին փորձանմուշներ», – հայտարարում Բոլնիսիի քաղաքապետարանից: