Բոլնիսիում հետազոտված 95 անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Բոլնիսիում հետազոտված 95 անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Բոլնիսիում հետազոտված 95 անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

95 անձից մեծ մասը մունիցիպալիտետում արձանագրված վարակակիրների հետ շփման մեջ եղած անձինք են: Այդ թվում են, բուժաշխատողներ: Բոլնիսիի տենդի կենտրոնում է գտնվում երեք պացիենտ:

Բոլնիսիի կենտրոնական կլինիկայի փոխանցմամբ, արագ թեստերով հետազոտում են կլինիկայի աշխատակիցներին: Այս պահի դրությամբ, հետազոտված ոչ մի աշխատակցի մոտ վարակ չի հայտնաբերվել:

Բոլնիսիում այս պահի դրությամբ արձանագրվել է 54 դեպք: Նրանցից երկուսն ապաքինվել է, մեկը՝ մահացել: Կարանտինում է գտնվում 86, իսկ ինքնամեկուսացման մեջ է ավելի քան 390 մարդ: