Բոլնիսիում հետազոտված 37 անձից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Բոլնիսիում այսօր առավոտյան ստացած 37 նմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքները բացասական են: Համաճարակաբանները նմուշները վերցրել էին Սավանեթի գյուղում:
Սավանեթի գյուղում ապրիլի 15-ից հետո գործում է խիստ կարանտինային ռեժիմ: Սավանեթիի «կլաստերի» հետ կապված արձանագրված է 17 հաստատված դեպք:
Այս պահի դրությամբ, Բոլնիսիում արձանագրված է 122 հաստատված դեպք, նրանցից 46-ն ապաքինվել է, երեքը՝ մահացել: Կարանտինում է 96 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 145-ը:
Համաճարակաբաններն այսօր էլ շարունակում են վերցնել կենսաբանական նմուշներ այն բնակավայրերում, որտեղ արձանագրված են մի քանի դեպքեր, այդ թվում, նմուշներ են վերցվելու Մուշևանի գյուղի բնակիչներից, որտեղ այս պահի դրությամբ կա 29 հաստատված դեպք: