Երեկ Բոլնիսիից լաբորատորիա է ուղարկվել 33 մարդու փորձանմուշ: Այսօր առավոտյան ստացված լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն, նրանցից ոչ մեկի մոտ չի ախտորոշվել կորոնավիրուս:
33 անալիզից երկուսը տենդի կենտրոնից էր, իսկ 31-ը՝ Քվեմո Բոլնիսիի և մոտակայքում գտնվող չորս գյուղից:
Քվեմո Բոլնիսի բնակավայրում, որտեղ ապրիլի մեկից խստացվել են նորմաները, տեղացիներն անցնում են վերջնական բուժզննում և հենց այդ գործընթացի արդյունքներից է կախված համաճարակաբանների խորհուրդը՝ մնա թե ոչ բնակավայրի մոտակայքում գտնվող լրացուցիչ անցակետը:
Քվեմո Բոլնիսի բնակավայրում կորոնավիրուսի վերջին հաստատված դեպքը գրանցվել էր ապրիլի 6-ին և այդ ժամանակից անցել է ինկուբացիոն երկու շրջան, որի ընթացքում վիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել:
Քվեմո Բոլնիսիում հաստատվել է վեց դեպք, երկուսը՝ մահվան ելքով, չորսը՝ առողջացած:
Սրա հետ մեկտեղ, Բոլնիսիում ապաքինվածների թիվը հասել է 24-ի: Մունիցիպալիտետում այս պահի դրությամբ հաստատվել է 120 դեպք: