Բոլնիսիում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք
Բոլնիսիում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Բոլնիսի տեղական իշխանության տվյալներով կորոնավիրուսի 86 փորձանմուշից 15-ը դրական է:

Հաստատված դեպքերից յոթը Մուշավանի գյուղից է, իսկ ութը՝  Գետա գյուղի այսպես ասած կլաստերից:

Ընդհանուր առմամբ, լաբորատորիա է ուղարկվել 131 անձի փորձանմուշ: 45 քաղաքացու անալիզի ուսումնասիրությունը շարունակվում է:

Այս պահի դրությամբ Բոլնիսում գրանցվել է 137 դեպք, որից 46-ը՝ ապաքինված, երեքը՝ մահվան ելքով: