Բոլնիսիում ևս վեց անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Բոլնիսիի տեղական իշխանությունից հայտնում են, որ նոր հաստատված չորս դեպքը գրանցվել է Գետա, իսկ երկուսը՝ Մուշավանի գյուղում:
Այս երկու բնակաավայրում գործում է խիստ կարանտինային ռեժիմ:
Այս պահի դրությամբ Գետա գյուղի այսպես կոչված կլաստերից կա վարակի 17 հաստատված դեպք: Գետա գյուղում նորմաները խստացվել են մայիսի 15-ին:
Մուշավանի գյուղում՝ հաշվի առնելով այսօրվա հաստատված երկու դեպքը, վարակակիրների թիվն արդեն հասել է մինչև 40-ը: Այս բնակավայրում խիստ կարանտինային ռեժիմը գործում է ապրիլի 25-ից:
Ընդհանուր առմամբ, լաբորատորիա է ուղարկվել 156 փորձանմուշ:
Այս պահի դրությամբ, Բոլնիսի մունիցիպալիտետում կա վարակի հաստատված 145 դեպք, որից 51-ը՝ ապաքինված, երեքը՝ մահվան ելքով:
Պաշտոնական տվյալներով, այս պահին Վրաստանում կա հաստատված վարակի 677 դեպք: