Բոլնիսիում այսօր ևս 12 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Բոլնիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, արձանագրված նոր դեպքերը մինչ այժմ հաստատված դեպքերի շփման շրջանակն են, համապատասխանաբար, վարակի աղբյուրը հայտնի է: Նրանցից 10-ը Մուշևան գյուղի բնակիչ է, որտեղ միջոցները խստացվել էին ապրիլի 25-ին և գյուղում խստիվ կերպով սահմանափակ է տեղաշարժը:
Հաստատված նոր դեպքերից ևս մեկը շտապ օգնության «կլաստերից է» և նա շտապ օգնության վարակված աշխատակցի հետ ունեցել է սերտ կապ: Եվս մեկը, Սավանեթի գյուղում հաստատված դեպքի հետ է կապված:
Ընդհանուր, ուղարկվել էր 92 նմուշ, որոնք հասատատված դեպքերի շփման շրջանակը և ռիսկ խմբի ներկայացուցիչներ էին:
Բոլնիսիի մունիցիպալիտետում այս պահի դրությամբ կա 107 հաստատված դեպք: Նրանցից մեկն այսօր ապաքինվել է և մինչև օրվա վերջ դուրս է գրվելու կլինիկայից
Բոլնիսիի Տենդի կենտրոնում գտնվող որևէ պացիենտի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: