Բոլնիսիի Սիոնիի տաճարում, որտեղ հոգևորականներից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, անցկացվել են ախտահանման աշխատանքներ:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Բոլնիսիի Սիոնի առաջնորդ, ավագ քահանա Բեսարիոն Սուլխանիշվիլին, հոգևորականները մեկուսացված են: Նրա փոխանցմամբ, ավելի քան երկու շաբաթ է, տաճարում պատարագներն անցկացվում են առանց հավատացյալների:
«Մենք այսպես թե այնպես, կարանտինում ենք և առանց հավատացյալների ենք անցկացնում աղոթքները: Եկեղեցի ենք մտնում միայն հոգևորականներս: Հավատացյալները ներկա չեն, քանի որ Բոլնիսին ավելի քան երկու շաբաթ է փակ է: Այսօր տեղեկացա, որ վարակված հոգևորականն այլ վայրում է անցկացրել աղոթք, ցավալի լուր է: Մենք բոլորս մեկուսացված ենք, տաճարի ներսում, աղոթում ենք, փառաբանում Աստծուն»,- հայտարարել է ավագ քահանա Բեսարիոն Սուլխանիշվիլին: