Բոլնիսիի Մուշևանի գյուղում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, իսկ 150 թեստի պատասխան բացասական է
Բոլնիսիի Մուշևանի գյուղում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, իսկ 150 թեստի պատասխան բացասական է

Բոլնիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, երկու անձի մոտ՝ կրկնակի թեստավորման արդյունքում, հաստատվել է կորոնավիրուս:

Նրանք Մուշևանի գյուղից են և մինչ այս պահը գյուղում հաստատված դեպքերի շփումների շրջանակից:

Այս պահի տվյալներով, Մուշևանի գյուղի շփումների շրջանակից կա կորոնավիրուսի 44 հաստատված դեպք: Այս բնակավ՛րում ապրիլի 25-ից հետո գործում է խիստ կարանտինային ռեժիմ:

Այսօրվա հաստատված դեպքերով հանդերձ, Բոլնիսիում կա հաստատված կորոնավիրուսի 149 դեպք, որից 56-ը՝ առողջացած, երեքը՝ մահվան ելքով:

Ինչ վերաբերում է 150 անձի փորձանմուշին, ապա բոլոր պատասխանները բացասական են: 112-ը Գետա գյուղի, 30-ը՝ Փորցխևրիանի գյուղի, իսկ 8-ը՝ Բոլնիսի փորձանմուշներ էին:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան