Բոլնիսիի մունիցիպալիտետից ուղարկված երեք նմուշներից բոլորի պատասխանները բացասական են
Բոլնիսիի մունիցիպալիտետից ուղարկված երեք նմուշներից բոլորի պատասխանները բացասական են

Բոլնիսիի մունիցիպալիտետից ուղարկված երեք նմուշներից բոլորի պատասխանները բացասական են:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Բոլնիսիի քաղաքապետարանում, համաճարակաբաններն ստուգել են այն կնոջ ընտանիքի անդամներին, ում մոտ երեկ ախտորոշվել էր կորոնավիրուս:

Նրանց փոխանցմամբ, դեռևս հայտնի չեն երկու տարեկան և 6 ամսական երեխայի կրկնակի հետազոտության պատասխանները, ով բուժում էր ստանում Մառնեուլիի մանկաբուժական բաժնում՝ մոր հետ միասին: Երեխան ունի կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ, սակայն առաջին հետազոտությունը ցույց էր տվել բացասական պատասխան: